Բարսելոնան Լուիս Էնրիկեի օրոք առաջին անգամ պարտվեց ՉԼ-ի երկու արտագնա խաղում անընդմեջArmsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» հյուրընկալվելիս պարտվեց Թուրինի «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում (0:3):

Այս կերպ, կատալոնացիները Լուիս Էնրիկեի գլխավորությամբ առաջին անգամ պարտվեցին մրցաշարի երկու արտագնա խաղում անընդմեջ:

Փետրվարի 14-ին՝ 1/8 եզրափակչի առաջին խաղում, «Բարսելոնան» Փարիզում խոշոր հաշվով պարտություն կրեց ՊՍԺ-ից (0:4), բայց պատասխան խաղում ջախջախցեց մրցակցին 6:1 հաշվով և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել