Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ անցկացրած առաջին խաղը (0:3).
«Շատ ցավալի երեկո է: Առաջին խաղակեսը մեր կատարմամբ հեռու էր լավը լինելուց:
Աշխատելու շատ տեղ ունենք: Հիմա մենք պետք է արթնանանք և սպասենք պատասխան խաղին: Հիմա մենք չենք ցանկանում որևէ բանի մասին մտածել. ամենակարևորը հիմա վերականգնվելն է: Մենք պետք է ամբողջովին պատրաստ լինենք, եթե ցանկանում ենք շարունակել պայքարը:
Հիմա ծանր է թե՛ մեզ և թե՛ մեր երկրպագուների համար: Բայց պետք է լավ մարզավիճակով մոտենալ կարևոր խաղերին»,- տեր Շտեգենի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել