Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը երկրի կառավարությանը հանձնարարել Է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ:

«Մենք կսկսենք (լատինական գրի անցման) նախապատրաստական աշխատանքը»,- ասված Է Նազարբաևի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:

«Մինչեւ 2017 թվականի վերջը, գիտնականների և հասարակայնության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, պետք Է մշակվի ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ և  լատինական գրի անցման գրաֆիկ»,- ընդգծել Է պետության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել