Ապրիլի 11-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի կազմակերպած «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքի երկրորդ դասախոսությունը: Դասախոսությունը կրում էր «Սարոյանը և կինոն» վերնագիրը: Այն կարդաց բանասիրական գիտությունների թեկնածու, կինոգետ Արծվի Բախչինյանը: Նա ներկայացրեց Սարոյանի կապը կինոարվեստի հետ, Սարոյանի նկարահանած ֆիլմերի և դրանց ստեղծման պատմությունը, հատվածներ ցուցադրվեցին Վ. Սարոյանի նկարահանած մի քանի ֆիլմերից:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հնարավորություն ունեցան միանգամայն այլ տեսանկյունից ծանոթանալու Վ. Սարոյանի գործունեությանը և հետաքրքիր բացահայտումներ կատարելու նրա կյանքի վրա կինոյի ունեցած ազդեցությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել