Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան, Սիրիան և Իրանը հանդիսանում են «չկայացած պետություններ»: Այդ մասին նա ասել է, մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները, հայտնում է RIA Novosti-ն:
«Միակ երկրները, որոնք չեն աջակցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը, դա Սիրիան, Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանն են: Նրանք բոլորը հանդիսանում են չկայացած պետություններ, բացառությամբ Ռուսաստանի»,- ասել է Սփայսերը:
Նրա խոսքերով` «սա ամենալավ ժամանակը չէ այդ երկրների հետ կոկտեյլի երեկո կազմակերպելու համար»:
Սփայսերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Հյուսիսային Կորեայի հրթիռային զարգացմանը և կկատարի համապատասխան գործողություններ Փհենյանին զսպելու համար` առանց նախազգուշացման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



