Life.tert.am-ը գրում է.
 Սուրբ Հարության կամ Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է։ Ըստ qahana.am-ի` Զատկի տոնը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
 Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:  Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
 Զատկի տոնին հավատացյալները հավկիթներ են ներկում: Ներկված հավկիթը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Հիսուսի արյունը, որ թափվել է մարդկության փրկության համար, սակայն այժմ ընդունված է նաև այլ գույներով ներկելու տարբերակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել