Սանկտ Պետերբուրգի ատամնաբուժական կլինիկաներից մեկում տեղադրել են ատամի ցավի հուշարձան: Կոմպոզիցիայում օգտագործել են բժիշկների կողմից հեռացված մարդու ատամներ, հայտնում է RIA Novosti-ն:

 «Քանդակը ստացվել է շատ բնական, սակայն մարդկային դիմագծերի դեֆորմացվածության պատճառով բավականին վախեցնող»,- ասել է աշխատանքի հեղինակ Մարիանա Շումկովան:

 Նրա խոսքերով` միայն «խիստ զգացմունքային ազդեցությունը» կարող է մարդուն ստիպել մտածելու բերանի հիգիենայի մասին: Հուշարձանի վրա օգտագործվել է 403 հեռացված ատամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել