Ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն  է. ՖիյոնYerkir.am-ը գրում է.
 Այսօր «France 2» հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ասել է, որ Փարիզը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը՝ բախում թույլ չտալու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, գրում է «Le Parisien»-ը: 

 «Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ-ի և ԱՄՆ միջև»,- ասել է նախագահի թեկնածուն: Ֆիյոնը նաև նշել է, որ ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել