Մենք հակված ենք մտածելու, որ հաջողակ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր ժառանգում են իրենց պաշտոնը, բնությունից օժտված են հաստատակամությամբ: Մեզ ասում են, որ այդ հատկանիշը կօգնի մեզ առաջ գնալ ու երջանիկ կյանք վարել: Սակայն նոր հետազոտությունը, որին մասնակցել են ավելի քան 8000 հիսուննանց տղամարդիկ ու կանայք, ցույց է տալիս, որ հաստատակամությունն ու լավատեսությունը ձեռքբերովի են, այլ ոչ ի ծնե: Մի բան հաստատ է. կան բնավորության այնպիսի գծեր, որոնք մեզ առաջ են մղում, օգնում հասնել հաջողության ու ավելի երկար ու երջանիկ ապրել:

Բարեխղճություն

Conscientiousness

Բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ անցկացրած բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ փաստում են՝ մարդիկ, ովքեր օժտված են բնավորության այս գծով, ապրում են շատ ավելի երկար ու ուրախ կյանքով:

Լավատեսություն

Optimism

Մարդկանց լավատեսությունը չափելու համար հետազոտողները խնդրում էին մարդկանց ասել՝ որքանով են համաձայն հետևյալ երկու մտքերի հետ. «Կարծում եմ՝ կյանքը լի է հնարավորություններով», «Զգում եմ, որ ինձ լավ ապագա է սպասվում»: Այս և մի շարք այլ հետազոտություններ պարզել են, որ լավատեսական տրամադրություններ ունեցող մարդիկ շատ ավելի առողջ ու երջանիկ են:

Հաստատակամություն

Grit

Հետազոտողները պարզել են, որ մարդկանց մեջ 21%-ից էլ քիչ են հաստատակամությամբ օժտվածները, մինչդեռ սա հաջողության հասնելու ու երջանիկ լինելու կարևոր նախապայմաններից է:

Էմոցիոնալ կայունություն

Emotional stability

Գիտնականները պնդում են, որ այս գիծն ամենից շատն է նպաստում երկար կյանքին: Վերջին հետազոտություններից մեկի արդյունքներով մասնակիցների միայն 31%-ն է ունակ էմոցիոնալ կայունություն ցուցաբերել սթրեսների կամ նոր մարտահրավերների առաջ կանգնելու դեպքում:

Հսկողություն

Control

Տարբեր իրավիճակներում գործողությունների վրա հսկողություն ունենալը ևս օգնում է երկարակեցությանն ու բարեկեցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել