At the restauranԸնդամենը օրեր առաջ Իտալիայում բացվել է McDonalds ցանցի մի ռեստորան, որի նկուղում հին հռոմեական ճանապարհ է գտնվել։Three skeletons

Սա առաջին ռեստորան-թանգարանն է աշխարում: Այն վերականգնելու համար McDonalds-ը ստիպված եղավ ծախսել ավելի քան 300.000 դոլար։ Ճանապարհը դարեր շարունակ թաքնված է եղել գետնի տակ և հայտնաբերվել է միայն այն ժամանակ, երբ 2014 թվականին Հռոմից դեպի հարավ գտնվող Ֆրատոաչի քաղաքում ռեստորան կառուցելու նպատակով բանվորները փորեցին հողը։The p

Ճանապարհի երկարությունը մոտավորապես 45 մետր է և հավանաբար կառուցվել է մ.թ.ա. առաջին կամ երկրորդ դարում, ապա մոտ մեկ դար անց հռոմեացիների կողմից վերանորոգվել։ Սակայն ավելի ուշ այն այլևս չի օգտագործվել և մատնվել է անուշադրության, ինչի արդյունքում էլ ավելի քան 1700 տարի հողի տակ ծածկված է մնացել։

Ճանապարհի վրա որոշ գծեր կան, և ենթադրվում է, որ դրանք հռոմեական կառքերի անիվների հետքերն են։ Հնէաբանները նաև գտան 3 տղամարդու կմախք, որոնց ժամանակին թաղել էին ճանապարհի կողքին։ Նրանց ոսկորները հետագայում կուսումնասիրվեն և կհետազոտվեն, քանի որ միգուցե շատ արժեքավոր տեղեկություններ պարունակեն իրենց մեջ։A McDonald

Քաղաքապետը հայտարարել էր, որ սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մասնավոր և հանրային շահերը համադրել՝ առանց գերադասելու դրանցից որևէ մեկը։ «Մեզ հաջողվեց բիզնեսը համատեղել հնէաբանության և պատմության հանդեպ տածած մեր հարգանքի հետ։ Սա մի վայր է, ուր կարող ենք մեր անցյալը տեսնելով ապրել մեր ներկան ու ապագան»։

A member

McDonalds-ն անգամ հատուկ գիդերի է աշխատանքի ընդունել, ովքեր այցելուներին ներկայացնում են ճանապարհի պատմությունը։

CustomersՀին հռոմեական ճանապարհը բաց է բոլորի համար և այն տեսնելու համար հարկավոր չէ որևէ բան գնել McDonalds-ից. յուրաքանչյուր ոք կարող է ուղղակի գնալ և տեսնել այն։

The

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել