Մերին, ում հետագայում տվեցին Մարդասպան Մերի անունը, մոտավորապես 5 տոննա կշռող ասիական փիղ էր։ 1916 թվականին իր վարժեցնողին սպանելուց հետո որոշում կայացվեց փղին կախաղան հանելով մահապատժի ենթարկել։

1916 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Թենեսի նահանգի կրկեսներից մեկը թափառաշրջիկ Վոլթեր Էլդրիջին աշխատանքի ընդունեց որպես փիղ վարժեցնողի օգնական։ Նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես պետք է շփվել կենդանիների հետ, սակայն աշխատանքի ընդունվելու համար միակ պահանջը փղերին կերակրելու երկար ձողը բռնել կարողանալն էր։

Շքերթներից մեկի ժամանակ Էլդրիջը Մերիի մեջքին նստած առաջնորդում էր նրան և փայտով հարվածում, որպեսզի իր կարողությունները ցույց տա։ Բայց երբ փայտը դիպավ նրա ցավող ատամին, Մերին չդիմացավ ցավին ու իր վրայից շպրտեց Էլդրիջին, ապա իր հսայական ոտքով փշրեց նրա գլուխը։

Բոլոր ներկաները սարսափահար էին եղել և այս ու այն կողմ էին վազում։ Անելանելի վիճակից միակ ելքը փղին սպանելն էր։ Հանդիսատեսներից մեկը՝ տեղացի մի դարբին, հրացանով կրակեց փղին և վնասազերծեց նրան։ Սակայն Մերիին հրացանի մի կրակոցը չտապալեց։

Վախեցած ժողովուրդը պահանջում էր սպանել փղին, իսկ կրկեսի տերը՝ Չառլի Սփարքսը, այլընտրանք չուներ։ Նա որոշեց փղին մահապատժի ենթարկել՝ հանրության առջև կախաղան հանելով։

Հաջորդ օրը՝ 1916 թվականի սեպտեմբերի 13-ին, Մերիին տեղափոխեցին Թենեսի մեկ այլ քաղաք, ուր ավելի քան 2500 մարդ էր հավաքվել, որպեսզի տեսնի փղի մահը։

Երբ կռունկից երկաթե շղթայով կախված Մերիին առաջին անգամ հանեցին օդ, լսվեց նրա ոսկորների ջարդրտվելու ձայնը, ու ընդամենը 1-2 մետր բարձրացնելուց հետո շղթան պոկվեց, և նա գետնին ընկավ։ Կռունկը ևս մեկ անգամ նրան վեր բարձրացրեց։ Նրան իջեցրին միայն այն ժամանակ, երբ օդում կես ժամ պահելուց հետո տեղի անասնաբույժը հաստատեց, որ կենդանին մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել