Սովորաբար հայտնի մարդիկ սիրում են ներկայանալ հանրությանը և հանդիպել իրենց երկրպագուներին։ Բայց կան մարդիկ, ովքեր, լինելով շատ հայտնի, իրենց ինքնությունը գաղտնի են պահում և գործում են այնպես, որ ոչ ոք չնկատի իրենց, քանի որ նկատելու դեպքում նրանք անմիջապես կհայտնվեն բանտում։

Ահա այդպիսի 5 «հայտնի» մարդ, որոնց ինքնությունը շարունակում է մնալ չբացահայտված։

1. Եթե ժամանակակից արվեստի սիրահար եք, ապա հաստատ գիտեք Բենքսիին։ Հավանաբար տեսել եք նրա՝ տարբեր երկրների պատերին արած գրաֆիտիները, ինչպիսիք են, օրինակ, հանցագործը, ով պայթուցիկ նետելու փոխարեն ծաղկեփունջ է նետում, զինված Մոնա Լիզան և այլն։ Բենքսին իր նկարներն անում է այն ժամանակ, երբ բոլորը քնած են, ու չնայած հիմա 21-րդ դարն է, ու փողոցային հսկողությունը շատ ուժեղ է իրականացվում, նրան ոչ ոք դեռ չի հասցրել բռնել։

Եղել են դեպքեր, երբ Բենքսին ինքն է փորձեր արել սուտ լուրեր տարածել՝ ոստիկանությանը նամակներ ուղարկելով տարբեր անձանց տվյալներ, իբրև Բենքսին նրանք են։

Փողոցային նկարչի անանուն մնալը շատ կարևոր է նրա համար, քանի որ եթե հանկարծ բռնվի, նրան միլիոնավոր տուգանքներ են սպասվում վանդալիզմի համար։

2. Ասում են՝ Զոդիակ Քիլլերը սպանել է 37 մարդու, բայց մոտավորապես 6 տարում այդքան սպանություններ գործելուց հետո նրա ինքնությունը շարունակում է մնալ անհայտ։ Հարյուրավոր մարդիկ են կասկածվել կատարված սպանությունների համար և ենթադրվել, որ Զոդիակ Քիլլերն են, բայց վերջնական ապացույցների բացակայության պատճառով նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։

Ոստիկանները հույս ունեն, որ նա մահացել է, և այլևս կարիք չկա նրան բացահայտելու համար ջանքեր գործադրել։

Image result for The Residents

3. Ռեզիդենթները ժամանակին նույնպես հայտնի էին, իսկ հանրությանն առաջին անգամ ներկայացան 1974 թվականին։ Նրանք միշտ կրում են մարդու աչքի կամ գանգի տեսք ունեցող մեծ սաղավարտներ, որոնցից տարօրինակ և սարսափելի ձայներ են գալիս։ Նրանք ոչ մեկին չեն սպանել կամ վնասել, այլ միայն իրենց սաղավարտներով դուրս են գալիս և շրջում փողոցներով։ Չնայած Ռեզիդենթներն աշխարհում շատ հայտնի են, նրանց ոչ ոք առանց սաղավարտի դեռևս չի տեսել։

4. 1987 թվականին Չիկագոյի լրատվական հեռուստաալիքներից մեկի եթերը հանկարծ ընդհատվեց և էկրաններին մի տեսանյութ հայտնվեց, որում անհայտ մարդը պարում էր և միմյանց հետ կապ չունեցող խոսքեր ասում։ Նա խոսում էր Կոկա-կոլայի ու ձեռնոցների մասին և պարբերաբար գոռում։ Իսկ վերջում նա մերկացավ, ճանճ սպանելու ճիպոտով հարվածեց իրեն, և տեսանյութն ավարտվեց:

Հեռուստաընկերության այդ օրվա եթերի պատասխանատուն գաղափար անգամ չուներ, թե ինչպես էր դա պատահել։ Նա հրաժարվեց մեկնաբանել եղածը, քանի որ ոչ մի արդարացում կամ պատճառաբանություն չուներ։

Related image

5. Այս անհայտ անձը, ում կոչում են Ջեք, 1988 թվականին ահաբեկում էր Լոնդոնի բոլոր մարմնավաճառներին։ Այդ ընթացքում նա հաջողացրեց սպանել 5 մարմնավաճառի՝ Լոնդոնի ոստիկանությանը թողնելով անորոշության մեջ, քանի որ սպանություններից հետո ոչ մի հետք անգամ չէր երևում։ Ոստիկանները խիստ հսկողություն էին սահմանել, խուզարկում էին բոլոր բնակարանները, հարցաքննում բոլորին։ Ջեքի մասին լուրերը կարճ ժամանակում տարածվեցին ամբողջ Մեծ Բրիտանիայով մեկ, սակայն ոչ ոք չկարողացավ պարզել, թե իրականում ով է նա։ Այնուամենայնիվ, 1890 թվականին երկրում առաջացած խուճապն ամբողջովին վերացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել