168.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-­ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար։

Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինքն ինչ կասեր ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփին, եթե հանդիպեր նրան, Ֆիյոնը պատասխանել է.

«Առաջին հերթին ես կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու՝ ունենալով միայն մեկ մտահոգություն՝ խուսափել պատերազմից եւ բոլոր ջանքերն ուղղել այն բանին, որ ռազմական դիմակայություն թույլ չտրվի ԱՄՆ­-ի եւ ՌԴ­-ի միջեւ»:

Ֆիյոնը նաեւ նշել է, որ «ընդհանուր թշնամին իսլամական ամբողջատիրությունն է, որը տարածվել է ԱՄՆ-­ի սխալների, հատկապես Իրաքում պատերազմի պատճառով», հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել