Life.panorama.am-ը գրում է. Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հանրահայտ ստեղծագործությունը` «Փոքրիկ իշխանը» դարձավ աշխարհի ամենաթարգմանված գիրքը Ավետարանից և Ղուրանից հետո: Վեպ-հեքիաթը արդեն թարգմանված է երեքհարյուերորդ լեզվով, գրում է Francetvinfo կայքը:
Ինչպես հաղորդվում է, փոքրիկ իշխանը խոսեց արաբերենի հասանիա բարբարով, որը տարածված է Սահարայում: Այդ քիչ հայտնի լեզուն սակայն ծանոթ էր Սենթ-Էքզյուպերիին, ով ծառայել էր Մարոքոյի հարավային մասում:
Գրողը և միաժամանակ` օդաչուն բանակ էր զորակոչվել 1921թ.-ին: Օդաչուի վկայականի համար քննությունը հանձնելուց հետո, Սենթ-Էքզյուպերիին տեղափոխեցին Մարոքո, որտեղ նրա հետ տեղի ունեցավ իր կյանքում առաջին ավիավթարը: Վիրավորվելուց հետո նա դարձավ փոստային ընկերության օդաչու և ղեկավարում էր Քափ-Ջուբիի փոստային կայանը` Սահարայի ծայրամասերից մեկում: Այնտեղ գրողը աշխատում էր իր առաջին վեպի` «Հարավային փոտային»-ի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/10/little-prince/600262
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել