«Իտալիայում քաղաքապետերից ոչ ոք իրավունք չունի մարդու իրավուքներին հակասող օրենք ընդունել. ոչ ոք իրավունք չունի տուգանել աղքատ մարդկանց, որոնք ողորմություն են խնդրում ոչ ոքի չանհանգստացնելով»: Այսպիսի որոշում է ընդունել Իտալիայի Պետական խորհուրդը, որտեղ գործի դիտարկման միջնորդություն է ներկայացրել «Փողոցային փաստաբան» ասոցիացիան, հայտնում է glavnoe.ua-ն:
 Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոլինի քաղաքապետը ոստիկանությանը հրահանգ է տվել տուգանել քաղաքի փողոցներում ողորմություն խնդրող մարդկանց:

 «Մենք չենք կարող մարդկանց պատժել այն բանի համար, որ նրանք աղքատ են»,- Պետխորհրդի որոշումը մեկնաբանել է ասոցիացիայի փաստաբաններրց մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել