Aysor.am-ը գրում է.
Ուկրաինան առաջին տեղն է զբաղեցրել 41 երկրների շրջանում կոռուպցիայի մակարդակով: Այս մասին վկայում է Ernst & Young բրիտանական աուդիտորական ընկերության հետազոտությունը, փոխանցում է Korrespondent.net.
2015 թվականին Ուկրաինան այդ նույն վարկանիշում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Ուկրաինայից բացի աշխարհի 10 ամենակոռումպացված երկրների թվում են Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան, Խորվաթիան, Քենիան, Հարավային Աֆրիկան, Հունգարիան, Հնդկաստանը և Եգիպտոսը: Ռուսաստանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել