Հայաստանում կառուցվող եզդիների՝ աշխարհում ամենամեծ տաճարի բացումը նախատեսված է 2018թ-ի Սեպտեմբերին: Այս մասին Тert.am-ի հետ զրուցում ասաց «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը՝ հավելով, որ տաճարը կառուցվում է Ակնալիճում գործող եզդիական տաճարի կողքին:
«Այս տաճարը եզդիական համայքին ավելի է մոտեցնելու իր արմատներին, մշակույթին , կրոնին, պատահական չէ, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը Հայաստանում է կառուցվում, այստեղ եզդիական համայնքը արմատական է, հնարավորություն ունի պահպանել իր ավանդույթները, ունեն ազգային բարձր ինքնագիտակցում, խոշոր սրբատեղի է լինելու »,-շեշտեց Ռուստամ Բաքոյանը:
Տաճարն ունենալու է 25 մետր բարձրություն, յոթ գմբեթ՝ գրանիտից ու մարմարից, ունենալու է մեծ աղոթասրահ կրոնական դպրոց և թանգարան: Տաճարի կառուցումը ֆինանսավորում է Մոսկվայում բնակվող ազգությամբ եզդի գործարար Միրզա Սլոյանը, ով ծնվել է Հայաստանում:
Ռուստամ Բաքոյանը ընդգծեց, որ եզդիների գլխավոր սրբավայրը՝ «Լալեշը» գտնվում Հյուսիսային Իրաքում: Նրա խոսքով՝ Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին զիարատը՝ սրբավայրը կառուցվել է Հայաստանում Ակնալիճ գյուղում 2012-ին, որը օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/10/rustam-bakoyan/2337024
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



