G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Իտալիայի Լուկկա քաղաքում, որտեղ ավելի ուշ կմեկնարկի նրանց համատեղ նիստը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գործընկերներին դիմավորել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն:
Գագաթնաժողովին նախորդել են մի շարք երկկողմ հանդիպումներ և սգո արարողություն Սանտ’Աննա-դի-Ստացցեմա վայրում:
Հիշատակի արարողությունը նվիրված էր 1944 թ. նացիստական կոտորածի ժամանակ զոհվածների հիշատակին: Այդ ժամանակ զանգվածային հրաձգության զոհ է դարձել 560 խաղաղ բնակիչ:
Կիրակի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ երեքշաբթի առավոտյան G7-ի նախարարների հանդիպման շրջանակներում տեղի կունենա Սիրիայի հարցով հատուկ նիստ, որին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Թուրքիայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Կատարի ԱԳՆ ղեկավարները:
Հանդիպման օրակարգը ներառում է միջազգային խնդիրների ամբողջ սպեկտրը՝ ահաբեկչության և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացման դեմ պայքարից մինչև իրավիճակներն Ուկրաինայի արևելքում և Լիբիայում: