Քլինթոնն այցելել է Ջորջ Բուշ ավագին և նրան երկու զույգ գուլպա նվիրելYerkir.am-ը գրում է.
 ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այցելել է Ջորջ Բուշ ավագին և նրան գուլպա նվիրել, գրում է «Telegraph»-ը:
 «Այսօր Հյուսթոնում բավականին հաճելի ժամանակ անցկացրեցի Ջորջ Բուշ ավագի և նրա կնոջ հետ։ Խոսեցինք երեխաների, թոռների, հին ու նոր ժամանակներից։ Եվ, իհարկե գուլպաների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Քլինթոնը։
 Այնուհետև լուսանկար է տեղադրել, որտեղ նա հաշմանդամի սայլակին նստած ԱՄՆ-ի 41-րդ նախագահին երկու զույգ գուլպա է նվիրում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել