Panorama.am-ը գրում է.
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի գործարկումը նախատեսված է այս տարվա հունիսին: Գրում է վրացական աղբյուրը՝ վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանի հայտարարությունը:
Նա նշել է, որ երկաթգիծը մեծ ներդրում կլինի Թուրքիայի արևելյան նահանգների տնտեսական զարգացման գործում:
«Թուրքական արտադրության ապրանքները տարբեր երկրներ կուղարկվեն Կարսում գտնվող լոգիստիկ կենտրոնից, ինչը կկրճատի մատակարարումների ժամկետը»,-ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



