Newmag.am-ը գրում է.
 Նրանց, ում  նյարդայնացնում են Twitter-ի սահմանափակումները, մասսայաբար անցնում են նոր  Mastodon անվամբ բաց կոդով սոցցանցին: Բարի Mastodonի լոգոյով սոցցանցի աշխատանքները սկսվել են 6 ամիս առաջ:  Նախագիծն իր անունը ստացել է հայտնի մետալ խմբի պատվին:
 Mastadon-ի հեղինակը Եվգենի Ռոչկոն է: Նա Twitter-ի ակտիվ օգտատեր էր մինչև այն պահը, երբ միկրոբոլգը փոխվեց, ընդ որում դեպի վատը: Սահմանափակվեց այլ հավելվածների կապակցումը, փոխվեց Twitter-ի խրոնոլոգիան, ինչն էլ սոցցանցը դարձրեց անհարմար, հիշեցնելով Facebook-ը: Եվգենին որոշեց ստեղծել նոր, ավելի հարմար Twitter:

Ինչո՞վ է տարբերվում Mastodon-ը

Mastadon-ը գրեթե ամբողջությամբ իդենտիկ է Twitter-ին, բայց ունի մի քանի կարևոր տարբերություններ: Հաղորդագրություններում 140-ի փոխարեն կարելի է հավաքել 500 սիմվոլ, օգտատերերն էլ որոշ գրառումներ կարող են դարձնել գաղտնի: Բաց API թույլ է տալիս յուրաքանչյուրին Mastodon հավելվածը դարձնել սեփական նախասիրություններին և ճաշակին համապատասխան: Արդեն կա 3 մշակում Android-ի և ևս 3-ը iOS-ի համար։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել