Yerkir.am-ը գրում է.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ սկանդալային ելույթով է հանդես եկել:
Ըստ Diken-ի՝ Էրդողանը հրապարակավ ընդունել է 100 տարի առաջ քրիստոնյաներին բոսֆորի ջրերը նետելու փաստը՝ ասելով,-«Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են, որ այսօր «ոչ» ասում փոփոխություններին: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»:
Էրդողանն իր ելույթում հերթական անգամ քննադատել է Եվրոպային:
Նա հայտարարել է, որ «իրական հիվանդը» հենց Եվրոպան է, քանի որ, նրա խոսքով, վարակվել է ռասիզմի վիրուսով: «Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ 1922-23 թվականներին քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել քրիստոնյա հույներին՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127357.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել