Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվելYerkir.am-ը գրում է.

Եգիպտոսի կառավարությունը հավանության է արժանացրել երկրում 3 ամսով արտակարգ դրություն հայտարարելու որոշումը. հայտնում է Газета.ру-ն: Արտակարգ դրությունը ուժի մեջ է մտնում, սակայն 7 օրվա ընթացքում պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը:

Հիշեցնենք, որ կիրակի պայթյուններ են որոտացել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Տանտա քաղաքի եկեղեցում և Ալեքսանդրիայի մայր տաճարում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 28 մարդ: Ահաբեկչության հետևում կանգնած է ԻՊ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել