Panorama.am-ը գրում է.
Իրանը երբե՛ք միջուկային համաձայնությունը չի խախտի,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով օրերս ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ռազմակայանի հրթիռակոծմանը, մասնավորապես ասել է. «Ամերիկացիները երբեք չեն գործել միջազգային օրենքների շրջանակներում, նույնիսկ այն դեպքում, երբ մեր նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում: ԱՄՆ-ն իրեն հռչակել է աշխարհի առաջնորդ: Սիրիայում գործած հրթիռակոծությունը սխալ էր, և այն բխում էր ահաբեկիչների շահերից: Նման քայլերի կրկնությունը տարածաշրջանի համար չափազանց վտանգավոր է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



