Էրդողանը կոչով դիմել է ՌուսաստանինYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին` վերանայել դիրքորոշումը սիրիական ռեժիմի նկատմամբ`կապված խաղաղ բնակչության դեմ քիմիական հարձակման և ԱՄՆ-ի ռազմական պատասխանի հետ. հայտնում է RT-ն:

Էրդողանը հայտարարել է, որ դատական փորձաքննության եզրակացությունները և այլ տվյալներ խոսում են այն մասին, որ Ասադը կապ ունի քիմիական հարձակման հետ:

«Մենք հույս ունենք, որ ամերիկյան պատասխանը միակը չի լինի: Մենք նաև հույս ունենք, որ Ռուսաստանն անմասն չի մնա և գոնե կդադարի պաշտպանել Ասադին»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել