Թեպետ Հալեպում կյանքը խաղաղ է, վտանգ չկա, բայց մարդիկ չեն շտապում վերադառնալ. ՀալեպահայAysor.am-ը գրում է.

Հալեպում կյանքը արդեն խաղաղ է, փողոցներում ցանկապատնեշները վերացվել են, ճանապարհները բացվել են, վերանորոգվում են պատմական կառույցներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հալեպում յոթամյա պատերազմից հետո ստեղծված վիճակը ներկայացրեց հալեպահայ Հովիգ Շեհիրեանը:

«Զինադադարից հետո Հալեպում կյանքն ավելի հեզասահ կընթանա, թեև մեծ թվով տեղացի հայեր գաղթեցին: Ես տեսնում եմ, որ քաղաքը ավելի հանդարտ է, արգելքները վերցված են, նոր ճանապարհներ են բացվել, որ յոթ տարի փակ էին ու չէինք տեսել: Որոշ չափով հին պատմական հաստատությունները՝ մզկիթը, եկեղեցին, վերաբացվել են», - պատմեց Շեհիրեանը:

Նրա խոսքով, կարևորն այն է, որ ռմբակոծությունների ձայներ իրենք չեն լսում: Թեպետ Հալեպում կյանքը խաղաղ է, վտանգ չկա, բայց, ըստ Հովիգի, մարդիկ չեն շտապում վերադառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել