Tert.am-ը գրում է.

Պեկինի իշխանությունները հայտարարել են քաղաքացիներին լրտեսների և օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործունեության մասին տեղեկություն ներկայացնելու համար մինչև 500 հազար յուան (72,4 հազար դոլար) պարգևատրման նոր ծրագրի մասին: Այդ մասին հայտարարել է Պեկինի պետական անվտանգության վարչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի առավոտյան վարչությունը հրապարակել է «Լրտեսական գործունեության մերկացման համար քաղաքացիներին ոգևորելու ծրագիրը»: Փաստաթղթի համաձայն՝ չափազանց կարևոր տեղեկություններ ներկայացրած քաղաքացիները, որոնք իրենց քայլով նպաստել են երկրում լրտեսական գործունեության կանխմանը, կարող են ստանալ 500 հազար յուանի չափով առավելագույն պարգևատրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել