ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է երեք անգամ մտածի հակառուսական նոր սահմանափակիչ միջոցառումներ ընդունելուց առաջ։ Այս մասին Twitter-ում գրել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։
Այլ գրառման մեջ Պուշկովը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական հարձակմանը Սիրիայի ղեկավարության մասնակցության մասին ԱՄՆ-ի եզրակացությունները հանդիսանում են բլեֆ։
Ապրիլի 9-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել էր, որ Թրամփն իր վարչակազմի անդամների հետ քննարկում է Սիրիային աջակցելու համար Ռուսաստանի ու Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Նույն օրը սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմը մասամբ մեղավոր է սիրիական նահանգում քիմիական զենքի կիրառման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



