ԱՄՆ Վիսկոնսին նահանգում իրավապահ մարմինների 150 աշխատակիցներ որոնում են 32-ամյա Ջոզեֆ Յակուբովսկուն, ով կասկածվում է զենքի խանութ թալանելու մեջ և սպառնալից նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում դժգոհություն է արտահայտել կառավարությունից։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեղի բաժանմունքը 10 հազար դոլար կվճարի հանցագործի գտնվելու վայրի մասին տեղեկության համար։
Փետրվարին ամերիկյան Լոկպորտ քաղաքի բնակիչ Ջարեդ Բրաունը 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել Թրամփին սպանելու մտադրություն հայտնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



