Image resultՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կձգտի հասնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման, եթե Մոսկվան չհրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված աջակցությունից։ Այս մասին գրում է Times-ը։

Ջոնսոնը մտադիր է առաջարկել «Մեծ յոթնյակի» (G7) երկրներին հրապարակել համատեղ հայտարարություն՝ Ասադի աջակցության դադարեցման վերաբերյալ Մոսկվային ուղղված առաջարկով։ Մերժման դեպքում Ռուսաստանի դեմ կսահմանվեն նոր պատժիչ միջոցառումներ։

Նշվում է, որ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթն արդեն նախապատրաստվել է և կներկայացվի Իտալիայում G7-ի արտգործնախարարների հանդիպմանը։ Հակառուսական սահմանափակող միջոցառումներն առաջին հերթին կուղղվեն կառավարության պաշտոնյաների դեմ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Բաշար Ասադին աջակցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել