Related imageՍտոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված՝ Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Ռահմաթ Ակիլովը խոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին հայտնում է շվեդական Expressen թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Expressen-ի տվյալներով՝ հարցաքննության ժամանակ Ռահմաթ Ակիլովն ասել է, որ գոհ է իր արածից: Նա նաև ասել է, որ հասել է նրան, ինչին պետք է հասներ: Expressen-ի տվյալներով՝ Ռահմաթ Ակիլովը խոստովանել է, որ ինքն է եղել Դրոտնինգատանում բեռնատարի ղեկին»,- գրում է թերթը:

Պարբերականի տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

Ոստիկանությունը Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալել է ընդհանուր 2 մարդու: Երկրորդին ձերբակալել են կիրակի առավոտյան: Նրա մասին մանրմասներ առայժմ չկան:

Դրոտնինգատանում` Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում, ամբոխի մեջ բեռնատարի մխրճելու հետևանքով 4 մարդ է զոհվել, 15 հոգի վնասվածքներ է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել