ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է նոր ահաբեկչություններ իրականացնելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԴԱԻՇ-ի գրոհայինների հայտարարությունը:
ԴԱԻՇ-ում հայտարարել են, որ պայթյունները Եգիպտոսի եկեղեցիներում իրականացրել են 2 գրոհայիններ «մահապարտի բաճկոններով», նրանք են՝ Աբու Ալ-Բարաա Ալ-Մասրին և Աբու Իսհաք Ալ-Մասրին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է Եգիպտոսի պայթյունների պատասխանատվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել