Ընտրությունները շատ հուզումնալից էին, և ես ուրախ եմ, որ առաջին տեղն եմ զբաղեցրել ձայների մեծամասնությամբ․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ ընտրված ազգությամբ հայ Արա Նաջարյանը:
«Քարոզարշավը բացասական ավարտ ունեցավ․ մեկ այլ հայ թեկնածու ինձ վրա ուղղակի հարձակում կատարեց իրեն պատկանող հեռուստաընկերությունով: 10 թեկնածու պայքարում էր երեք տեղի համար: Ես ամենամեծ փորձառություն ունեցող թեկնածուն էի, որը ծառայել է քաղաքային խորհրդում 12 տարի, 3 տարի քաղաքապետ եմ եղել»,- ասաց նա:
Նշենք, որ Գլենդելում ապրիլի 4-ին կայացած քաղաքի խորհրդի ընտրություններում հաղթանակ են տարել հայեր Արա Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը և Զարեհ Սինանյանը:
Խոսելով ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ հնարավոր աշխատանքների մասին՝ նա նշեց, որ որպես քաղաքային խորհրդի անդամ կամ քաղաքապետ, նրանք ուղղակի կապ չունեն նախագահի հետ: «Ես մտածում եմ, որ նա կտրամադրի գումար այն ծրագրերին, որոնք ծառայելու են մեր բնակիչներին մատչելի բնականններ տրամադրելուն և ոստիկանական ծառայություններ իրականացնելուն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/08/ara-najaryan/2335712
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



