168.am-ը գրում է.
 Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարածքում կայացել են հրամանատարամարտավարական ուսումնավարժանքներ, որոնք նպատակ ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անվտանգություն ապահովել: Այս մասին գրում է gazeta.ru-­ն։

«Ապրիլի 8­-ին «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Յարովոյի նախագահությամբ կայացել են հրամանատարամարտավարական ուսումնավարժանքներ՝ «Եվրատեսիլ»­ի ժամանակ ապահովելու անվտանգությունն ու հասարակական կարգը»,­-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ուսումնավարժանքի ընթացքում փրկարարները հանգցրել են օդանավակայանի տերմինալներից մեկում բռնկված պայմանական հրդեհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել