Life.tert.am-ը գրում է.
 Գարնանային թրենդները շարունակում են ավելանալ:  Սեզոնի ևս մեկ թրենդ է դեղին գույնը։ Այս պայծառ գույնը լավագույնս է համապատասխանում գարնանային դրական ու աշխույժ տրամադրությանը։
 Cosmo-ն գրում է, որ այս գույնն այնքան վառ է, որ շատ դժվար է այն համադրել ինչ-որ այլ գույնի հետ  և մի քանի խորհուրդ տալիս, որոնց շնորհիվ կարող եք գարնանային պայծառ կերպար ստանալ։

 Դե ինչ, այս սեզոնին մեգանորաձև դեղինից հրաժարվել չարժե, այնպես որ, հետևեք այս խորհուրդներին.

 

1.      Դեղինը բազային՝ հիմնական գույն դարձրեք։ Չնայած դեղինը բազային գույն չի համարվում, սակայն այն կարող է ունիվերսալ լինել և համապատասխանել ձեր զգեստապահարանին։ Դեղինը գեղեցիկ է նայվում այն կերպարներում, որտեղ աքսեսուարները մեծ դեր չունեն և չեն ծանրացնում կերպարը։

 

 

2.      Դեղին պայուսակ ձեռք բերեք։ Ցանկացած կերպար ավելի վառ ու արևային դարձնելու համար՝ դրան դեղին պայուսակ ավելարցեք։ Սա հիանալի լուծում կլինի այն աղջիկների համար, որոնք չեն ցանկանում միանգամից շատ ուշադրություն գրավել։

 

 

3.      Ամառային շարֆ օգտագործեք։ Դեղին ամառային շարֆը կարող է հիանալի լրացում դառնալ ձեր կերպարին։ Այն կամբողջացնի ձեր look-ն ու այն ավելի ոճային կդարձնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել