Aravot.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքը, որը ներառում է թիվ 22, 23, 24 եւ 25 ընտրատարածքները, մինչ ժամը 16:00-ն ստացել է վերահաշվարկի ընդամենը մեկ դիմում:
 Թիվ 24 ԸԸՀ նախագահ Գագիկ Աթաբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վերահաշվարկի համար իրենց են դիմել թիվ 24/48 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, խնդրել վերահաշվարկ անել.  «Զանգեցին, ասացին շփոթել ենք, պարկի մեջի արձանագրությունում սխալ ենք գրել, իսկ էն մյուս տեղը ճիշտ ենք գրել արդյունքները: Ասացին նորից հաշվենք: Ոնց որ Լուսինե Մեջլումյանից 30 ձայն պակաս է գրած»: Թիվ 22, 23 եւ 25 ընտրատարածքների ընտրական հանձնաժողովների նախագահները մեզ հետ զրույցում ասացին, որ մինչ նշված ժամը իրենք դիմումներ չեն ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել