Картинки по запросу նարեկ սամսոնյանՄարդկային ձեռքբերովի հոգեբանական «հիվանդություններից» մեկն ինքնախաբեությունն է։ Ինքնախաբեության բարդույթով տառապողների մեծ մասի մոտ այն հիմնականում առաջանում է կա՛մ թերարժեքության, կա՛մ սեփական անձը գերարժևորելու բարդույթների առանձին կամ միաժամանակյա առկայության պայմաններում։ Ինքնախաբեությունն, ինչպես ցանկացած այլ հոգեբանական «հիվանդություն», ունենում է բարդության աստիճաններ և այն վաղ ժամանակահատվածում հայտնաբերելու դեպքում հնարավոր է լինում բուժել, բայց խորացման դեպքում այն դառնում է անբուժելի հիվանդություն և արտահայտվում այն կրողի գործունեության բոլոր ոլորտներում։ Տանը, աշխատանքի վայրում, ընկերական շրջապատում և, որ հանրորեն առավել վտանգավոր է, քաղաքական գործունեության ընթացքում։
Այս հոգեբանական «հիվանդության» կրողները ցանկացած պարագայում վստահ են, որ իրենք այս կամ այն հարցում անսխալական են, իսկ երբ արդյունքում պարզում են, որ դա այդքան էլ այդպես չէ, սկսում են փնտրել այդ «դավադրության» հիմնական «մեղավորին»։ Զարմանալիորեն, նրանք գտնում են մեղավորներին և լալահառաչ ողբ հիշեցնող արդարացումներով սկսում են նախ համոզել իրենք իրենց, իսկ հետո փորձում են համոզել մնացածին։ Արդյունքում, այս մարդկանց հիվանդությունը սկսում է փոխանցվել հասարակության լյումպենացված զանգվածին։ Լյումպենացված զանգվածն էլ իր ողջ գիտակցական կյանքի չկայացածությունն է բարդում «դավադիրների» վրա և սկսում է ամեն անկյունում տեսնել «դևին», որն անարդարացիորեն «փակել» է իր գործունեության բոլոր ոլորտները։ Այսպես յուրաքանչյուր 5 տարին մեկ (որոշ ձախողակների դեպքում՝ կյանքի ողջ ընթացքում) մեր երկրում մասսայական ինքնախաբեությունը վերածվում է մասսայական փսիխոզի, որն էլ իր հերթին հետընտրական դրսևորումներ է ունենում։ Հետընտրական զարգացումներն էլ, քանի որ հիմնված են ինքնախաբեության վրա, բավականին կարճ են տևում՝ վերջում կա՛մ ավարտվում են աղոթքով, կա՛մ մեկ-երկու սրտհովանու համար արված հռչակագրային հայտարարություններով, կա՛մ էլ, առավելագույնը, «ՊՊԾ» գնդի գրավումով։
Հ.Գ. Խոստացածիս նման հատ առ հատ բոլոր ինքնախաբեությամբ զբաղվողներին ու այն տարածողներին անդրադառնալու եմ։ Այս գրառումս ընդունեք որպես խոստացվածի նախերգանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել