Արցախի ՈՒՀԱ-ի «Свадьба в горах» թիմի մասին արդեն պատմել ենք մեր նախորդ անդրադարձի ժամանակ, որի ընթացքում թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասել էր, որ թիմի  առաջիկա գերագույն նպատակը ապրիլի 2-ին տեղի ունենալիք խաղում հաղթանակ գրանցելն է: 

Եվ ահա րոպեներ առաջ պարզ դարձավ, որ «Свадьба в горах» արցախյան թիմը հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում ու ի հեճուկս մեր հակառակորդ երկրի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից թիմ, այլ, փաստորեն, նաև լավագույն թիմ: Շնորհավորում ենք «Свадьба в горах» թիմին ու սպասում նրանց նորանոր հաղթանակներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել