Image may contain: 1 person, glasses and close-up«Ելք» դաշինքից ահազանգ ստանալով ոստիկանները անմիջապես ժամանել են պարոն Փաշինյանի ասած վայրը, սակայն միջադեպի մասնակիցները հարավ արևմտյան թաղամասից շարժվել էին կենտրոնի ուղղությամբ։ Ոստիկանները կապ էին հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ որպեսզի մոտենան։ Ի վերջո ոստիկանների և պարոն Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ Հարավ արևմտյան թաղամասում, միջադեպի տեղում։ Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Հանդիպեցի պարոն Փաշինյանին, հասցրեցինք նույնիսկ մի քանի բառ փոխանակել։ Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանը ի սկզբանե եղել է օպերատիվ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել