Image may contain: 1 personՄենք մի թիմ ենք Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ միասին, մենք հավատում ենք մեր ուժերին և ուզում ենք արժանապատվորեն ապրել ազատ և բարեկեցիկ երկրում:

Ուզում ենք, որ յուրաքանչյուրն արդար աշխատանքով կարողանա ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, մեծացնի և լավ կրթություն տա իր երեխաներին, թոշակային տարիքում չվախենա աղքատությունից, ապրի անվտանգ միջավայրում:

Մենք վստահ ենք, որ այս նպատակին կարող ենք հասնել, երբ Հայաստանի հասարակությունը լիարժեք իրագործի ազատության և ժողովրդավարության սկզբունքները, երբ մեզանում որոշիչ դառնան հարգանքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, օրինականությունը, պատասխանատվությունը և համերաշխությունը: Այս սկզբունքների վրա կառուցված պետությունները բարեկեցիկ են և ուժեղ, և այսպիսին էլ պետք է լինենք մենք:

Ապրիլի 2-ը բոլորիս դեպի անվտանգություն և առաջնթաց տանող կարևոր օր է:

Հավատ, աշխատասիրություն և համբերություն. սա է մեր հասարակության, երկրի և յուրաքանչյուրիս հաջողության գրավականը:

Մենք վստահ ենք, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի սեփական աշխատանքով կապահովի իր ընտանիքի արժանապատիվ կյանքը և ապագան սեփական երկրում:

Անգամ փոքր Հայաստանը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ապրիլի 2-ին ստանալով ձեր աջակցությունը, ձեր ձայները՝ մենք կբացենք մեր նորագույն պատմության նոր էջը:

#LoveArmenia #ՀՀԿ2017

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել