ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ուներ ԱՊՀ կայացումը և ԽՍՀՄ խաղաղ փլուզումը։ Սա, իհարկե, ձեռնտու էր ամբողջ աշխարհին, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդներին։ ԱՊՀ կայացումը քաոսային վակուումից խուսափելու լավագույն տարբերակն էր։ Այդ առումով բոլոր շահագրգիռ կողմերը փորձում էին ԱՊՀ-ն հնարավորինս արագ կայացնել։ 1991 թվականի դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Ելցինը զանգահարում է նախագահ Բուշին և ոգևորված տեղեկացնում, որ Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը նույնպես համաձայն է ստորագրել համաձայնագիրը։ Այստեղ մի հատված կա, որն ինձ համար մի փոքր անհասկանալի է։ Երբ Ելցինն ասում է՝ «who had broken with the union», ի՞նչ նկատի ուներ։ Այսինքն՝ արդյո՞ք այստեղ խոսքը գնում է ԽՍՀՄ-ի մասին (Union of SSR), թե՞ ԱՊՀ մասին (Ելցինը կարող էր օգտագործել Союз բառը), թե՞ Բելովեժյան հանդիպման մասին։ Պետք է դիմել առաջին նախագահին։ :)

Սուրեն Սարգսյան
Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան։

#USArmenia25

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել