Image result for мехрибан алиева вицеԵթե ուշադիր հետևենք Մեհրիբան Ալիևայի` Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնին նշանակման փաստի առնչությամբ հնչեցված լրատվական, փորձագիտական կարծիքներին ու գնահատականներին, ապա դժվար չէր նկատել, որ հիմնական հետևությունները հանգում էին Ադրբեջանի ներքաղաքական, իշխանական-կլանային դրդապատճառներին:
Գրեթե չխոսվեց փոխնախագահի պաշտոնում նրա նշանակման արտաքին հնարավոր գործոնների մասին:
Այս տեսանկյունից չի բացառվում, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը լավ մշակված իսրայելական սցենար էր:
Այս սցենարի հավաստիության հնարավորությունը հաստատում է նաև այն հանգամանքը, որ Իսրայել պետության ղեկավարությունը մինչ Ալիևայի նշանակումը պաշտոնապես ու բացահայտ կերպով հանդես եկավ որպես Ադրբեջանում Ալիևի իշխանության պահպանման ու պաշտպանության երաշխավորող: Սա իսկապես աննախադեպ հանգամանք պետք է համարել:
Եթե շարունակենք այս սցենարի տրամաբանությունը, ապա փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման հանգամանքը իսրայելական կողմի համար շահավետ էր Ադրբեջանում իշխանության ալիևյան միանձնյա կառավարման ավանդույթները որոշակիորեն խախտելու և դրանով երկրի իշխանության նկատմամբ արտաքին, տվյալ դեպքում` իսրայելական կողմի վերահսկողության անխոչընդոտ ամրապնդման համատեքստում:
Չպետք է բացառել, որ այս սցենարի մշակմանը անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանում վերջին ամիսներին ակտիվ գործունեություն ծավալող Իսրայել պետության հատուկ ծառայությունների սցենարների մշակման համապատասխան մասնագիտական խումբը, որը կարողացել է ընդլայնել համագործակցությունը և վստահություն ձեռքբերել Ալիևի վարչակարգի ու իշխանական առավել ազդեցիկ շրջանակներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել