Aravot.am-ը գրում է.
 Խորհրդարանում տեղ ունենալու հավակնորդ քաղաքական ուժերից ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրի արդյունաբերության զարգացման տեսլականը Հայ ազգային կոնգրեսի՝ դեռեւս 2012 թվականի ԱԺ ընտրությունների նախաշեմին պատրաստած ծրագիրն է, որն, ըստ էության, երկարաժամկետ ռազմավարություն է, այն գրված է 2012-2022 թվականների համար: Ընդ որում, ծրագիրը ստորագրված է որպես ՀԱԿ, ՀԺԿ-ն կարծես թե ներդրում չունի այս ծրագրում: Նշենք, որ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում բազմաթիվ համընկնումներ կան: Եթե ծրագրերն ուսումնասիրելիս այդ կուսակցությունների կամ դաշինքների անունները գրված չլինեին, ապա տպավորություն կլիներ, թե դրանց հեղինակը նույն անձն է կամ նույն քաղաքական ուժի ծրագիրն է:
 ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր ծրագրում խոստանում է կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները: Դաշինքը նաեւ խոստանում է ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33%-ի շեմ։ Սահմանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով: Օլիգոպոլիաների ու մենաշնորհների դեմ պայքարի պատրաստակամության մասին իրենց նախընտրական ծրագրերում բոլոր ուժերն են հայտարարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել