Image result for լևոն տեր-պետրոսյան «Օրակարգից դուրս»Տեր-Պետրոսյանը ոչ մի նոր բան չասաց: Առաջին Նախագահն այդպես մտածում էր 1992-ին, 1994-ին, 1997-ին, 2008-ին և հիմա: Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում 1999թ. հունվարի 29-ի ՀՀԿ 6-րդ համագումարում` «Մենք ապացուցելու բան ունենք: Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանալով` մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել: Մենք համոզված ենք, որ ճիշտը մենք էինք, բայց դեռ ժողովրդին պետք է ապացուցենք, որ ճիշտը մենք էինք...»:
Կարծում եմ՝ Վազգեն Սարգսյանի այս միտքը անկյունաքարային նշանակություն ունի: Տեր-Պետրոսյանն իր կարծրացած տեսակետն ունի, նրանից հետո էլ այդ տեսակետը կրողներ լինելու են, և մենք պետք է մտնենք այդ պատասխանատվության տակ ու ամեն օր, ամեն ժամ ապացուցենք, որ ճիշտը մենք ենք, ճիշտը ազգ-բանակն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել