Похожее изображениеՏարեսկզբից արցախաադրբեջանական շփման գծում լարվածությունը կրում է պարբերական բնույթ. մի քանի դիվերսիոն թափանցման փորձերի ձախողումից և ամենօրյա հրադադարի ռեժիմը խախտելուց հետո ադրբեջանական համապատասխան կառույցներն այժմ սկսել են միջազգային արենաներում ապատեղեկատվություն տարածել և հակահայ քարոզչությունն ակտիվացնել: Այսինքն՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանն առաջնագծում կրած ձախողումներից հետո պայքարը տեղափոխել է դիվանագիտական ճակատ:

Տարբեր հարթակներում ամենօրյա հաճախականությամբ արցախյան հիմնահարցի հետ կապված բազմաթիվ հայտարարություններ են հնչում, որտեղ հիմնական թեզը հետևյալն է` Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանն է ագրեսորը, և տեղի ունեցող միջադեպերի հիմնական պատասխանատուն հայկական կողմն է:

Որքան էլ Ադրբեջանը փորձի նման սադրանքների գնալ, ամեն դեպքում միջագային հանրության համար ակնհայտ է, թե ով, ինչ ճանապարհով, ուր է գնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել