Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ եթե ընտրակաշառք ստացողն այդ մասին տեղեկացնի իրավապահ մարմիններին, կազատվի քրեական պատասխանատվությունիցAysor.am-ը գրում է.
 Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում  տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային  քննարկում, որին մասնակցել են ԿԸՀնախագահ Տիգրան  Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ  պատվիրակության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ   ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի,   Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները:
 Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքային հանդիպմանը  քննարկվել են   խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների  վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման  և մի շարք այլ հարցերում  իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել