Եվրամիությունում գերակշռում է մի երկիր. դա Գերմանիան է. ԿաչինսկիYerkir.am-ը գրում է.
 Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնած է մասնատման ուղու վրա: Կաչինսկին նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ ԵՄ երկրների առաջնորդները Դոնալդ Տուսկին վերընտրել են Եվրախորհրդի նախագահի պաշտոնում, փոխանցում է «Korrespondent.net»-ը հղում  անելով` «Reuters»-ին:
 «Եվրամիությունում գերակշռում է մի երկիր: Ակնհայտ է, որ դա Գերմանիան է», - հայտարարել է Կաչինսկին՝ նշելով, որ որոշ քաղաքական գործիչների վրա մեծ ճնշում է գործադրվում:

«Եթե Եվրամիությունը չհրաժարվի այդ ճանապարհից, կանցնի պատմության գիրկը»:

Կաչինսկին միևնույն ժամանակ նշել է, որ Լեհաստանը մնում է Եվրամիության հետևողական կողմնակից, խոսք չի գնում միությունից դուրս գալու մասին, բայց չի կարելի ղեկավար պաշտոնում ընտրել մի մարդու, որին չի աջակցել նրա ազգային կառավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել