Tert.am –ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնում է Ընտրական օրենսգրքի քարոզարշավի ընթացքում տեղ գտած հնարավոր ընտրախախտումներին, դրանց մեկնաբանություններին, ընտրակաշա՞ռք, թե՞ բարեգործություն հարցին։
-Պարո՛ն Հարությունյան, «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր և իր ֆեյսբուքյան էջին էլ տեղադրել էր տեղեկատվություն, որ մարտի 8-ին Վանաձորի վարսավիրանոցներում կանանց համար ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների նախաձեռնությամբ՝ բաց դռների օր էր: Արդյո՞ք սա տեղավորվում է Ընտրական օրենդգրքի պահանջների մեջ և չի տեղավորվում ընտրակաշառք հասկացության ներքո:
-Ճիշտն ասած՝ դրան ես չեմ հետևում, անպատասխանատու կլիներ իմ կողմից հընթացս մեկնաբանություն տալը:
-Կենտրոնանական Ընտրական հանձնաժողովի նախագահն օրենքի խախտում էր որակել Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա մի շարք հայտարարություններ, մասնավորապես, երբ նա հայտարարել էր, որ պարոն Ծառուկյանը գյուղացիներից խաղող կմթերի 150 դրամով, կամ, երբ հրանանգել էր իր հետ քարոզաշավի եկած անձանց հոգալ քաղաքացու ծախսերը:
-Կարծում եմ՝ այդ հարցում ինչ ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես իրենց հետ համաձայն եմ:
-Իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը այդ զգուշացումից հետո, երբ քաղաքացին խնդրանքով էր դիմել իրեն, առաջարկեց այդ հարցով իրենց մոտենալ ապրիլի 3-ից հետո:
-Ես դրան չեմ կարողանում հետևել, բայց կարող եմ կրկնել, որ ավելին, քան ԿԸՀ որոշումներում ասվածը ես չունեմ: Լինի Հանրապետականի, թե «Բարգավաճ Հայաստանի» կամ որևէ այլ կուսակցության թեկածուի վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/10/davit-harutyunyan/2304806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



