Panorama.am-ը գրում է.
 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներ։ Օրակարգում էր նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման վերաբերյալ քննարկումը։

ԵԽ մամուլի ծառայությունը հրապարակել է քննարկման արդյունքում նախարարների կոմիտեում ընդունված որոշումները։
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մեջ պատվիրակությունները՝
1․ Ի գիտություն են ընդունում հանդիպմանը Հայաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը։
2․ Իշխանություններին հրավիրում են գործողությունների ծրագրի շրջանակներում ներկայացնել  այս որոշման իրականացման ուղիների ու միջոցների վերաբերյալ իրենց մտորումների առաջընթացը։   
3․ Նշում են Հայաստանի իշխանությունների ու ԵԽ քարտուղարության միջև շփումները 2016թ․-ին ու հրավիրում են նրանց շարունակել համագործակցությունը։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշման մեջ պատվիրակությունները՝
1․ Հետաքրքրությամբ ի գիտություն են ընդունում  Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած գործողությունների ծրագիրը։
2․ Իշխանություններին հրավիրում են ներկայացնել առավել մանրամասն տեղեկատվություն աշխատանքային խմբի հետ կապված, որը, ըստ իշխանությունների, կլինի դատարանի առաջարկությանը պատասխան՝ ստեղծել մեխանիզմ՝ գույքային պահանջները լուծելու համար և, մասնավորապես,  նրա գործառնության, մանդատի և դիմումատուի կարգավիճակում գտնվող անձանց համար դրա մատչելիության վերաբերյալ։   
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել