Տրանսպորտի նախարարությունում քննարկվել են Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիներըYerkir.am-ը գրում է.
 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում  Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։
 Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունից։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում Հայաստան-Լիտվա համագործակցության ուղիները, հետագա գործակցության ծրագրերը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ համագործակցության մեծ հեռանկար է տեսնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Կողմերը քննարկել են նաև Լիտվայից Հայաստան տրանսպորտային միջանցքին, ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին, ճանապարհային անվտանգության միջոցառումներին առնչվող  մի շարք հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել